www.hrlori.am
www.hrlori.am www.hrlori.am www.hrlori.am www.hrlori.am
   
 
     
 
Խմբավորել ըստ՝



Օրացույց
 
 
9/8/2008 Օգոստոսի 9- ը աշխարհի բնիկ ազգերի միջազգային օրն է

May 3 Ամեն տարի օգոստոսի 9- ին նշվում է աշխարհի բնիկ ազգերի միջազգային օրը : Այս կապակցությամբ օգոստոսի 9- ին ուղերձով հանդես է եկել ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը : Նա ընդգծել է ՄԱԿ - ի կարևոր դերը բնիկ ազգերի իրավունքների պաշտպանության գործում : «Պետք է վերջ դրվի աղքատությանը , այդ ազգերի մարգինալիզացիային , նրանց հողերի բռնազավթմանը , մարդու իրավունքների լուրջ խախտումներին : Վերջին խնդրին բնիկ ազգերը բախվել են և շարունակաբար բախվում են» :Ավելին

 


Ազդ

 

ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ 2008 Թ . ՄԱՐՏԻ 1- ԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝

“ԻՐԱԶԵԿՈՒՄ 1609 ԵՎ 1620 ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ” ԹԵՄԱՅՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԸ ՀՈՒԼԻՍԻ 18- Ն Է , ԺԱՄԸ 17:00- ԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ “ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ” ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
 
 
 
Contacts
Հետադարձ կապ
About Us
Մեր մասին
Discussion Forum
Ֆորում



Նորություններ
 
Փաստեր
23/06/2009 Անվճար իրավախորհրդատվություն Լոռու մարզի 5 քաղաքներում

2009թ. մայիս ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 7 քաղաքացիներ:

Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքների կենտրոններ քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.

Տաշիր

Սպառողների իրավունք

1. Ջրամատակարար կազմակերպությունը` ''Լոռու ջրմուղկոյուղի'' ՓԲԸ-ն, ջրատար համակարգում առկա խնդիրները վերացնելու արդյունքում վնասել է բաժանորդի ջրագիծը: Վերջինս բազմիցս դիմել է ընկերությանը վթարը վերացնելու համար, սակայն ջրամատակարար ընկերությունը որևէ քայլ չի ձեռնարկել:

Քաղաքացու համար կազմակերպության անունից պատրաստվել է դիմում` ուղղված ''Լոռի ջրմուղկոյուղի'' ՓԲԸ-ին` վթարը վերացնելու պահանջով:

2. ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցները քաղաքացու կողմից հարևանի հետ ունեցած խնդրի կապակցությամբ /հարևանները աղմկում են, խանգարում հանգիստը և այլն/ ներկայացված դիմումի հիման վրա ոչ մի միջոցառում չեն ձեռնարկել, միաժամանակ քաղաքացուն տեղեկատվություն չեն տրամադրել, թե ինչու որևէ միջոցառում չի իրականացվում:

Կազմակերպությունը խորհուրդ է տվել դիմել դատախազություն ոստիկանության անգործությունը վերացնելու համար, սակայն քաղաքացին հրաժարվել է:

3. Քաղաքացին ի՞նչ կարող է անել հարևանի կողմից անընդհատ անձնական վիրավորանքներ հասցնելու դեպքում:

Քաղաքացին կարող է դիմել իրավապահ մարմիններին` նշված արարքը կանխարգելելու և օրինազանցի նկատմամբ համապատասխան պատիժ սահմանելու պահանջով:

Ընտանեկան իրավունք

4. Քաղաքացու դուստրը դատական կարգով հանձնված է իր խնամքին: Ամուսինը մինչ երեխայի չափահաս դառնալը վճարել է ալիմենտ: Երեխան ունի հաշմանդամության խումբ և մանկուց տառապում է խրոնիկ հիվանդությամբ: Քաղաքացին կարո՞ղ է արդյոք ալիմենտ պահանջել:

Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է գրություն` ուղղված Լոռու մարզի ընդանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրին` երեխայի նկատմամբ ալիմենտ նշանակելու հայցով:

Սպիտակ

Սեփականության իրավունք

5. Քաղաքացին մինչ 2008թ. հունիս ամիսն ընդգրկված է եղել աղետի հետևանքով որպես փոխհատուցում տրվող բնակարանների հերթացուցակում, սակայն ներկայիս քաղաքապետը քաղաքացու անունը հանել է հերթացուցակից: Քաղաքացին ինչպե՞ս կարող է վերականգնվել հերթացուցակում:

Կազմակերպությունը քաղաքացուն օգնել է պատրաստել դիմում՝ ուղղված մարզպետարանին, պարզելու, թե կառավարության որ որոշման համաձայն են քաղաքացուն հանել հերթացուցակից:

Ալավերդի

Սեփականության իրավունք

6.Համայնքի ղեկավարի կողմից քաղաքացուն տրվել է հողամասի սեփականաշնորհման թույլտվության մասին որոշում, որտեղ հողամասի մակերեսը 880քմ է, իսկ Անշարժ գույքի պետական գրանցման կադաստրի կողմից տրված սեփականության վկայականում նույն հողամասի մակերեսը 348 քմ է: Քաղաքացին ի՞նչպես կարող է շտկել սեփականության վկայականում հողամասի մակերեսը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում՝ ուղղված Ախթալայի քաղաքապետին` հողամասի մակերեսի անճշտությունը պարզելու և այն վերացնելու համար:

7. Քաղաքացին կտակի հիման վրա տուն է ժառանգել, սակայն կտակարարը կտակը գրելու ժամանակ կույր է եղել և չի ապահովվել վկայի ներկայությունը, որը նման պայմաններում պարտադիր է: Քաղաքացին ցանկանում է իմանա, թե կարո՞ղ է արդյոք տվյալ կտակը անվավեր ճանաչվել:

Քաղաքացիական օրենսգրքի համաձայն` նման կտակը կարող է անվավեր ճանաչվել, քանի որ չի պահպանվել կտակը կազմելու պարտադիր պայմանը` տվյալ դեպքում վկայի ներկայությունը:


Այս բաժնի բոլոր նյութերը
 

Մոնիթորինգ
 
Խոշտանգումներ
09/04/2009 Ծեծի է ենթարկվել «Ա1+»-ի լրագրողը

2009թ. ապրիլի 8-ին Հյուսիսային պողոտայում ծեծի է ենթարկվել «Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանը:

Ավելին
 

Գրապահոց
 
Օրենքներ
16/05/2008 ՁԵՐԲԱԶԱՏՎԵՔ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ

Հանրապետության Նախագահը 2008 թվականի մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել 2008թ. ապրիլ-հունիս ամիսներին 2008 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Ավելին



 
Արխիվ
 
 
Փնտրեք արխիվը տրված բաժնի եվ ամսաթվի համար՝


 


Ռեպորտաժ
 
12/03/2008 Սպիտակի քաղաքապետի նախընտրական շրջանում արդեն 2 քրեական գործ է հարուցվել: Ապրիլի 27-ին, երեկոյան ժամը 22-ի սահմաններում քաղաքապետի թեկնածու, ԲՀ կուսակցության անդամ Արտյոմ Մակարյանի եւ գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու, հանրապետական կուսակցության անդամ Վանիկ Ասատրյանի կողմնակիցների միջեւ ծեծկրտուք է եղել: Սպիտակի քաղաքապետի աթորի համար պայքարում է 7 թեկնածու, որոնցից 2-ը հանրապետական կուսակցության, 1-ը՝ ԲՀԿ անդամ են: Մյուս 4-ն անկուսակցական են; Կ. Սիմոնյան, «Ազատություն» ռադիոկայան:Ավելին

audio, mp3
 
5/3/2008 Այսօր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քննարկման արդյունքում որոշում կայացրեց արգելել "Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ" հասարակական կազմակերպությանը մարտի 6-ին, 7-ին եւ 8-ին քաղաքի"Արցախ" պուրակում հանրահավաք անցկացնել:Ավելին

audio, mp3
 

http://www.azatutyun.am

http://www.a1plus.am

http://election2007.lragir.am/src/index.php

http://www.echannel.am

http://www.democracy.am

http://www.hcav.am

http://www.hra.am

   
   
 
http://www.hcav.am
Վեբ պորտալը ստեղծվել է Նիդերլանդների կառավարության եվ Բաց հասարակության ինստիտուտի հիմնադրամի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը եվ գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում:
 
 
http://www.osi.am
 
 
http://www.dutchembassy.ge/
 
 
Webmaster: E. Khachatryan ;
© Illustrations by Samvel Zurabyan, Edgar Khachatryan. Programming by Edgar Marukyan