www.hrlori.am
www.hrlori.am www.hrlori.am www.hrlori.am www.hrlori.am
   
 
     
 
Խմբավորել ըստ՝



Օրացույց
 
 
9/8/2008 Օգոստոսի 9- ը աշխարհի բնիկ ազգերի միջազգային օրն է

May 3 Ամեն տարի օգոստոսի 9- ին նշվում է աշխարհի բնիկ ազգերի միջազգային օրը : Այս կապակցությամբ օգոստոսի 9- ին ուղերձով հանդես է եկել ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը : Նա ընդգծել է ՄԱԿ - ի կարևոր դերը բնիկ ազգերի իրավունքների պաշտպանության գործում : «Պետք է վերջ դրվի աղքատությանը , այդ ազգերի մարգինալիզացիային , նրանց հողերի բռնազավթմանը , մարդու իրավունքների լուրջ խախտումներին : Վերջին խնդրին բնիկ ազգերը բախվել են և շարունակաբար բախվում են» :Ավելին

 


Ազդ

 

ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ 2008 Թ . ՄԱՐՏԻ 1- ԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝

“ԻՐԱԶԵԿՈՒՄ 1609 ԵՎ 1620 ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ” ԹԵՄԱՅՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԸ ՀՈՒԼԻՍԻ 18- Ն Է , ԺԱՄԸ 17:00- ԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ “ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ” ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
 
 
 
Contacts
Հետադարձ կապ
About Us
Մեր մասին
Discussion Forum
Ֆորում



Նորություններ
 
Հայաստան
10/04/2009 ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԱՌԹԻՎ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ,
ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ''ԻՆՏԵՐՆՅՈՒՍ'' ՀԿ-Ի,
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ,
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ-ի,
ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ''ԱՍՊԱՐԵԶ'' ԱԿՈՒՄԲԻ,
ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԱՌԹԻՎ

ՀՀ Ազգային Ժողովի նիստերի օրակարգում է ընդգրկվել ''Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին'', ''Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ'', ''ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ'', ''Պետական տուրքի մասին'' ՀՀ օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկումը` երկրորդ ընթերցմամբ: Փաթեթը սուր քննադատության էր արժանացել մեր կազմակերպությունների` 2009-ի փետրվարի 3-ի հայտարարությունում: Չնայած այդ տարբերակի համեմատ առանձին դրական փոփոխություններին, այսօր էլ փաստաթուղթը, մեր գնահատմամբ, հեռու է ժամանակի պահանջներից:

Օրենսդրական փաթեթի օգտին հեղինակների հիմնական փաստարկը Եվրոպայի խորհրդի փորձագետի դրական գնահատականն է:

Տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ, գնահատելով հեռարձակման ոլորտը կարգավորող օրինագծերի փաթեթը` Եվրոպայի խորհրդի փորձագետը ուշադրությունից դուրս է թողել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1532 (2007), 1609 (2008), 1620 (2008) եւ 1643 (2009) բանաձեւերի հանձնարարականները: Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման եւ երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության խնդիրներին, այդ բանաձեւերը, ելնելով երկրում ձեւավորված հասարակական-քաղաքական իրավիճակից, ձեւակերպում են բարեփոխումների հրատապ օրակարգ, այդ թվում` ԶԼՄ-ների ոլորտում: Հանձնարարականներում բարձրացվում են կարգավորող մարմնի անկախության, լիցենզավորման մրցույթների թափանցիկության, դրանցում ''Ա1+'' հեռուստաընկերության մասնակցության հնարավորության, հաճախականությունների բաշխման դադարեցման խնդիրները: Օրինագծերի փաթեթը դիտարկելով` առանց հաշվի առնելու Հայաստանի մասին ԵԽԽՎ վերջին չորս բանաձեւերը, Եվրոպայի խորհրդի փորձագետը, փաստորեն, մի կողմից` տեսադաշտից բաց է թողել ներկայում գործող օրենսդրության մի քանի կասկածելի դրույթներ (նախեւառաջ` հաճախականությունների մրցույթները դադարեցնելը), իսկ մյուս կողմից` օրենսդրական մի շարք նորամուծություններ գնահատել է` վերջին ժամանակների խնդրահարույց պրակտիկայից կտրված (հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթների թափանցիկությունն ու անկողմնակալությունը):

Փորձագետը ողջունում է ''Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին'' ՀՀ օրենքի հոդված 50-ի լրացումները, որոնք նախատեսում են ''ամբողջական հիմնավորում'' տրամադրել մրցույթների այն մասնակիցներին, որոնք լիցենզիա չեն ստացել: Հիշատակվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008թ. հունիսի 17-ի որոշումը`''Ա1+'' հեռուստաընկերության հիմնադիր ''Մելտեքս'' ՍՊԸ գործով: Սակայն, ըստ էության, լիցենզիա չտրամադրելու պատճառների հիմնավորման առումով նոր օրինագիծը ոչ մի նոր բան չի առաջարկում, շարունակում են բացակայել այն չափանիշների սահմանման մեխանիզմները, որոնցով առաջնորդվում է ՀՌԱՀ-ը:

Կարելի էր ԵԽ փորձագետի կողմից օրինագծերի փաթեթի ոչ բավարար խորը վերլուծության մի շարք այլ օրինակներ եւս բերել: Սակայն խնդրահարույցը ոչ թե մանրամասներն են, այլ Հայաստանի մամուլի օրենսդրության ձեւավորման մեթոդը: Չնայած որ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին կից ստեղծվել է տեղական փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ, նրա հետ վերջին օրինագծերը չեն քննարկվել: Միջազգային փորձագետները հանդիպում եւ քննարկում են օրինագծերը միայն դրանց հեղինակների կամ դրանց ընդունմամբ շահագրգիռ պատգամավորների հետ: Առարկությունները, մեկնաբանությունները, այս կամ այն դրույթի պրակտիկ կիրառման խնդիրների պարզաբանումները, որոնք կարող էին ներկայացնել հայկական լրագրողական համայնքի ներկայացուցիչները, հրապարակային քննարկումները վաղուց ոչ մեկին չեն հետաքրքրում: Օրենսդրության ձեւավորման նմանատիպ փակ գործընթացը չի կարող բերել այլ արդյունքի, քան նրան, ինչ ունենք այսօր:

Միաժամանակ, երբ իշխանական շրջանակները հետաքրքրված են այս կամ այն` թեկուզ ծայրահեղ ոչ-պրոֆեսիոնալ մշակված, նախաձեռնության ընդունմամբ, այն միանգամից հայտնվում է ուշադրության կենտրոնում, դրա շուրջ քննարկումներ են ծավալվում բոլոր հեռուստաալիքներով: Վառ օրինակ է Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների` վերջերս այդքան աղմուկ հանած օրինագիծը, որը նախատեսում է բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ներդրում: Այդ նախաձեռնության լայն գովազդումը դժվար է ընկալել այլ կերպ, քան ԶԼՄ-ների ոլորտի իրական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու, ԶԼՄ-ների օրենսդրության եւ ինքնակարգավորման ասպարեզում լրագրողական կազմակերպությունների ջանքերը խոչընդոտելու փորձ:

Ցավոք, նման շեղող հնարքներն առաջին անգամ չէ, որ կիրառվում են, եւ հակասում են ՀՀ իշխանությունների կողմից հռչակած` քաղաքացիական հասարակության կայացման քաղաքականությանը:

Ուստի, կոչ ենք անում ՀՀ Ազգային Ժողովին.

1. Շրջանառությունից հանել հեռարձակման ոլորտին առնչվող օրինագծերի փաթեթը եւ դրան վերադառնալ Հայաստանի միջազգային պարտավորությունների եւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի առաջարկությունների համաձայն` մանրամասն մշակումից հետո: Հակառակ դեպքում մենք իմաստ չենք տեսնում աշխատանքային խմբում մեր հետագա մասնակցության մեջ եւ խմբի կազմից հետ կկանչենք մեր ներկայացուցիչներին:

2. Անհապաղ Ազգային Ժողովի օրակարգում ընդգրկել հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթները վերականգնելու մասին օրինագիծ: Հրաժարվել թվային հեռարձակման անցնելու հարցերը լրատվամիջոցների ազատ մրցակցության եւ բազմակարծության հաշվին լուծելու գաղափարից: Բաց քննարկումներ անցկացնել հեռուստառադիոհեռարձակման թվայնացման` մշակվող ծրագրի շուրջ:

3. Հետաձգել լրագրողներին դիֆամացիայի համար պատասխանատվության նոր ձեւերի ներդրման հետ կապված նախաձեռնությունները` մինչեւ հեռարձակման մասին օրենսդրության բարելավմանն ուղղված այնպիսի գործընթացների ավարտը, որոնք կերաշխավորեն իրապես հանրայի'ն հեռուստատեսության եւ ռադիոյի, բազմակարծիք մասնավոր հեռուստառադիոալիքների գոյությունը, ինչպես նաեւ մինչեւ ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի կազմավորումը: ԶԼՄ-ների քաղաքակիրթ շուկայի զարգացման փոխարեն լրագրողների իրավական պատասխանատվության առաջնայնացման փորձերը կգնահատվեն որպես Հայաստանում խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված գործողություններ:

9 ապրիլի, 2009թ.


Այս բաժնի բոլոր նյութերը
 

Մոնիթորինգ
 
Խոշտանգումներ
09/04/2009 Ծեծի է ենթարկվել «Ա1+»-ի լրագրողը

2009թ. ապրիլի 8-ին Հյուսիսային պողոտայում ծեծի է ենթարկվել «Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանը:

Ավելին
 

Գրապահոց
 
Օրենքներ
16/05/2008 ՁԵՐԲԱԶԱՏՎԵՔ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ

Հանրապետության Նախագահը 2008 թվականի մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել 2008թ. ապրիլ-հունիս ամիսներին 2008 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Ավելին



 
Արխիվ
 
 
Փնտրեք արխիվը տրված բաժնի եվ ամսաթվի համար՝


 


Ռեպորտաժ
 
12/03/2008 Սպիտակի քաղաքապետի նախընտրական շրջանում արդեն 2 քրեական գործ է հարուցվել: Ապրիլի 27-ին, երեկոյան ժամը 22-ի սահմաններում քաղաքապետի թեկնածու, ԲՀ կուսակցության անդամ Արտյոմ Մակարյանի եւ գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու, հանրապետական կուսակցության անդամ Վանիկ Ասատրյանի կողմնակիցների միջեւ ծեծկրտուք է եղել: Սպիտակի քաղաքապետի աթորի համար պայքարում է 7 թեկնածու, որոնցից 2-ը հանրապետական կուսակցության, 1-ը՝ ԲՀԿ անդամ են: Մյուս 4-ն անկուսակցական են; Կ. Սիմոնյան, «Ազատություն» ռադիոկայան:Ավելին

audio, mp3
 
5/3/2008 Այսօր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քննարկման արդյունքում որոշում կայացրեց արգելել "Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ" հասարակական կազմակերպությանը մարտի 6-ին, 7-ին եւ 8-ին քաղաքի"Արցախ" պուրակում հանրահավաք անցկացնել:Ավելին

audio, mp3
 

http://www.azatutyun.am

http://www.a1plus.am

http://election2007.lragir.am/src/index.php

http://www.echannel.am

http://www.democracy.am

http://www.hcav.am

http://www.hra.am

   
   
 
http://www.hcav.am
Վեբ պորտալը ստեղծվել է Նիդերլանդների կառավարության եվ Բաց հասարակության ինստիտուտի հիմնադրամի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը եվ գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում:
 
 
http://www.osi.am
 
 
http://www.dutchembassy.ge/
 
 
Webmaster: E. Khachatryan ;
© Illustrations by Samvel Zurabyan, Edgar Khachatryan. Programming by Edgar Marukyan